Չորեքշաբթի գիշերը Սաուդյան Արաբիայի արեւմուտքում Ջիդա քաղաքի պատմական մասում ուժգին հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով 4 շենք է վնասվել, հայտնում է «Ալ Ջազիրան»:

Ալ Բալյադ պատմական շրջանում հրդեհաշիջմանը մասնակցել է 12 հրշեջ հաշվարկ, հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Տարհանել են նաեւ հարեւան շրջանների բնակիչներին:

Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երեւում են ամբողջովին  կրակով բռնկված շենքերը:

Առայժմ հայտնի չեն հրդեհի առաջացման պատճառը եւ պատռճառված վնասի ծավալը:

Ջիդայի պատմական մասը 2014 թվականին մտել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ: