Կառավարության որոշմամբ՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին՝ շաբաթ օրը:

Համապատասխան որոշման նախագիծն  ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: