Էջմիածնում շենքի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ վիրահատվել է աղջկա ազդրը, սակայն առաջիկայուն նրան եւս մեկ՝ ողի վիրահատություն է սպասվում:

«Նրա վիճակն, ընդհանուր առմամբ, լավ է, այժմ սպասում ենք, որ նա կազդուրվի եւ մի քանի օրից նորից վիրահատենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14.21-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 5 հարկանի շենքի տանիքից 15-ամյա աղջիկը ցած է նետվել, որից հետո Շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Վաղարշապատի ԲԿ, այնուհետեւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: