Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գիշերը 25 հանցագործ է սպանվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Մանիլայի ոստիկանական տեղամասի պետի խոսքով՝ 14 մարդ սպանվել է հակաթմրանյութային շուրջկալների ընթացքում:

Նա հավելել է, որ եւս 11 սպանվածներ «կողոպտիչներ էին, որոնք նույնպես թմրանյութերով էին զբաղվում»: