Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովուժի ուղղաթիռը կործանվել է Իվակունի ավիաբազայում, 3 մարդ աննշան վնասվածքներ է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

NHK-ի տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 14.20-ին: Ուղղաթիռում 8 մարդ է եղել, որոնցից երեքն աննշան վնասվածքներ են ստացել:

Ռազմական շրջանակներում աղբյուրները հայտնում են, որ CH101 ուղղաթիռի թռիչքն ուսումնական էր: Աղետի պատճառները պարզվում են: