Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ի հետ համաձայնագրի հիմնական բաղադրիչից։ Այս մասին օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը։

Նա հիշեցրեց, որ այդ մասը վերաբերում էր ազատ առեւտրի գոտի ստեղծելուն։ «Դա կնշանակեր, որ այստեղ արտադրված մթերքները կհամարվեին ԵՄ-ում արտադրված եւ նրանցինից ոչնչով չէին տարբերվի։ Հենց դա այստեղ ներդրումներ կներգրավեր»,-հավաստեց Իգիթյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն արդեն նախաստորագրված է։ Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել այս տարվա աշնանը։