Դնեպրում օգոստոսի 22-ին կկայանա սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հայկական եկեղեցու զանգերի ու խաչերի օծման արարողությունը, հայտնում է Analitikaua-ն։
Արարողության շրջանակում նաեւ եկեղեցու բակում աղբյուր կբացվի։
ՀԱԵ ուկրաինական թեմից հայտնել են, որ արարողությունը ղեկավարելու է եպիսկոպոս Մարկոս Օհանեսյանը, Դնեպրի հայկական համայնքը բոլոր ցանկացողներին հրավիրում է այցելել այդ կարեւոր իրադարձությունը։
Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։




























