5 մարդ է զոհվել, եւս 50-ը տուժել են Եգիպտոսի Այն էս Սոհնա շրջանում մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վետո» պորտալը։

Վթարը տեղի է ունեցել էլ Քաթամիա էս Սոհնա մայրուղու վրա։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։ 

Ականատեսների խոսքով՝ ավտոբուսն անսպասելիորեն շեղվել է երթուղուց եւ բախվել այլ ավտոբուսի, որն ընթանում էր հակառակ ուղղությամբ։