Ֆլորիդայում վարսավիրանոցի սեփականատեր Զավեն Կազանջյանը  պարտվել է սխալ ախտորոշման մասին գործը։

blog.cvn.com-ի փոխանցմամբ՝ ատենակալների դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի բժիշկ Դեւիդ Վաստոլան մեղավոր չի եղել։ Ատենակալները համարել են, որ Վաստոլան պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ Կազանջյանի մոտ հետագայում հայտնաբերվել է հաստ աղիի քաղցկեղ։

Հիշեցնենք, որ Կազանջյանը դատի էր տվել բժշկին՝  սխալ ախտորոշման համար։Կոլոնոսկոպիայի ժամանակ, որն անցկացվել է 2011-ի հոկտեմբերին, բժիշկ Դեւիդ Վաստոլան հիվանդ Զավեն Կազանջյանի մոտ չի հայտնաբերել պոլիպ կամ այլ աղիքային խնդիրներ։ Սակայն, մեկուկես տարի անց, կրկնակի հետազոտության ժամանակ հիվանդի մոտ հայտնաբերվել է հաստ աղիի քաղցկեղ։