Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Զախարիա Կալաշովի (նույն ինքը՝ Շաքրո Մոլոդոյ) պաշտպանության բողոքը՝ կալանքի տակ մնալու պատժաժամետը երկարաձգելու հետ կապված, հաղորդում է «Մոսկվա»-ն։

«Ստորին ատյանի վճիռը թողնել առանց փոփոխությունների, բողոքը՝ առանց բավարարման»,-ասել է դատավորը։

Պաշտպանության կողմը խնդրում էր չեղարկել Շաքրոյի եւ գործով անցնող երկու անձի՝ Գերսոն Համիդովի եւ Նիկոլայ Նիկոլաեւի կալանքը երկարաձգելու վճիռը՝ մեղադրյալների նկատմամբ տնային կալանք սահմանելով։

Օգոստոսին դատարանը քննչության միջնորդութամբ մեկուսարանից ազատ է արձակել Ռուսաստանի քննչական կոմիտեի սպաներից Դենիս Բոգորդեցկոյին կաշառելիս ենթադրյալ միջնորդին։