Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում դիմահարդարի ծառայությունների վրա երեք ամսում 26 հազար եվրո է ծախսել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ն՝ վկայակոչելով Closer պարբերականը։

«Էմանուել Մակրոնն ավելի քան 26 հազար եվրո է ծախսել երեք ամսում դիմահարդարման վրա։ Մեր գործընկերները երկու հաշիվ են հայտնաբերել ՝10 եւ 16 հազար դոլար»,-նշում է պարբերականը։

Հոդվածում ասվում է, որ «Նատաշա Մ. անունով դիմահարդարը նախընտրական քարոզարշավի ընթացքում աշխատել է ապագա նախագահի հետ եւ առաջիկա հինգ տարում ապահովված է աշխատանքով՝ նախկին նախարարի՝ նախագահ ընտրվելու շնորհիվ»։