Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 8, խարդախության 7, դրամանենգության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 եւ խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: