Ռուսական կողմը «զայրույթը չի թափի» ԱՄՆ-ի քաղաքացիների վրա եւ ռուսական վիզաներ ստանալիս նրանց համար անտանելի պայմաններ չի ստեղծի՝ ի պատասխան ռուսներին վիզաների տրամադրումը սահմանափակելու մասին ԱՄՆ-ի որոշման։ Այս մասին ճեպազրույցի ժամակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք միշտ ասել ենք, որ ավելի լավ է փոխգործացկել եւ համագործակցել, քննարկել խնդիրները, քան ստեղծել նորերն ու վեր հանել հները։ Դա մեր մշտական դիրքորոշումն է։ Մենք դրանից ենք ելնում՝ երբեք զայրույթը չենք թափի ԱՄՆ-ի քաղաքացների վրա՝ ռուսական վիզաներ ստանալիս նրանց համար անտանելի պայմաններ ստեղծելով՝ նման կերպ վրեժխնդիր լինելով անհասկանալի է ո՞ւմ եւ ինչու՞»,-ասել է Զախարովան։
Չորեքշաբթիից ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանում միգրացիոն վիզաների տրամադրումը։ Սեպտեմբերի 1-ից գործընթացը կվերսկսվի միայն Մոսկվայում։




























