Իրաքի իշխանությունները բռնագրավել են բեռնանավը՝ իրաքյան նավի հետ բախվելու պատճառով, որի հետեւանքով 20 նավաստի է զոհվել։ Այս մասին ասվում է Իրաքի նավահանգիստների վարչությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Royal Arsenal օտարերկրյա նավը կալանավորելու մասին տարածքային ջրերում, երբ Բասրա նահանգի դատարաններից մեկն Իրաքի ջրերը չլքելու ծանուցում է տվել, քանի դեռ իրաքյան նավի հետ բախման հանգամանքները չեն պարզաբանվել»,- հայտնել է վարչության մամուլի ծառայությունը։ 

Royal Arsenal բեռնանավը Սենթ Վինսենթ եւ Գրենադինա պետության դրոշի ներքո է եղել, գրանցման նավահանգիստը մայրաքաղաք Քեյփթաունն է։