Հայաստանում կստեղծվի «Գիտական ծրագրերի ինտեգրման օժանդակության կենտրոն» հիմնադրամը։ Կառավարության հերթական նիստում օգոստոսի 24-ին հաստատվեց հիմնադրամի կանոնադրությունը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մկրտիչ Կիրակոսյանը։ Հիմնադրամը Աճառյան 321 հասցեում է։

Նախագծի նպատակն է մասնակից կազմակերպությունների թվի ավելացումը, որոնք գիտական գործունեություն են ծավալում Հայաստանում, ինչպես նաեւ առանձին գիտնականների, որոնք ֆինանսավորվում են Եվրահանձնաժողովի ծրագրերի շրջանակում, համապատասխան տեղեկությունը հավաքելը, վերլուծելն ու համապատասխան տեղեկությունը տարածելը, Հայաստանի կառավարութան եւ Եվրահանձնաժողովի հարաբերությունների խորացումը՝ «Հորիզոն 2020» նախագծի շրջանակում։