Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռյազան է այցելել, որտեղ ծանոթացել է Ռյազանի կաշվի գործարանի աշխատանքի հետ, նաեւ զննել է Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության վահանակը, որտեղ տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց արտադրանքը՝ կոշկեղեն, համազգեստներ, մարզական համալիրներ, դպրոցական համազգեստներ: Ինչպես հայտնում է SHOT-ը, ցուցադրության ժամանակ ձեռնարկատերերից մեկը երկրի նախագահին նվեր է մատուցել՝ իր պատկերով մարզաշապիկ, հայտնում է Life-ը:
Ձեռնարակատերը հայտարարել է, որ նախագահի պատկերով մարզաշապիկների համար իսկական հերթ է կազմվել: Միայն թե արտադրության թողարկման համար անհրաժեշտ է իր պտակերի օգտագործման համար նախագահի թույլտվությունը:


























