Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը 46-ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է արել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ օգոստոսի 23-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի գերեզմանատանը քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել ՝ վնասելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները գետնին ընկած՝ որովայնի եւ ոտքի շրջանում կտրած վերքերով, հայտնաբերել են 1971 թ. ծնված Ս. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ: