ԱՄՆ-ի բնակիչները, որոնք օգոստոսի 21-ին հետեւել են արեւի ամբողջական խավարմանը, պատմում են կենդանիների չափազանց անսովոր վարքի մասին, որն առաջացել էր աստղագիտական երեւույթի հետեւանքով: Ամերիկացիները նշել են, որ որոշ կենդանիներ խավարման ժամանակ տառացիորեն խելագարվել են, փոխանցում է Planet-today-ը:
«Երբ մեզ ծածկեց Լուսնի ստվերը, եւ ցերեկը որոշ ժամանակով փաստացի գիշերվա վերափոխվեց, կենդանիներն ուղղակի խելագարվում էին՝ օդը լի էր կովերի բառաչով եւ շների ոչ պակաս տագնապալի հաչոցով: Միջատներն ընդհանրապես անհասկանալի բաներ էին անում՝ չգիտես որտեղից հայտնվել են մեծ թվով լուսատտիկներ, դրան հավելած ճռռում էին հազարավոր ծղրիդներ: Մի խոսքով՝ բավականին սարսափելի էր»,- պատմել է տարօրինակ երեւույթի ականատեսներից մեկը:
Լոս Անջելեսի բնակիչները նշել են մեղուների արտասովոր վարքի մասին, որոնց պարսը թռել է գրասենյակային շենքերից մեկի մեջ եւ ներսում իսկական խուճապ առաջացրել:
Կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ խավարման ժամանակ կապիկները մեկտեղ են հավաքվել եւ ասես ինչ-որ բանի էին սպասում, կոկորդիլոսները լեզուներն էին դուրս բերել եւ անհանգիստ արեւին էին նայում, իսկ արջերն ու ընձուղտները նախընտրել են իրենց ապաստարաններից չհեռանալ:




























