Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ում «տաք գլուխները» կսառչեն եւ պատժամիջոցային գալարը կդադարեցվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք սկսել բացարձակապես անիմաստ պատժամիջոցային գալարը: Հույս ունենք, որ «տաք գլուխները» կսառչեն եւ, այնուամենայնիվ, խելամտությունը կհաղթի»,- ընդգծել է նախարարը:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների խստացում:



























