Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը երկու պետությունների ղեկավարների սովորական աշխատանքային հանդիպում է եւ դրանում արտասովոր ոչինչ չկա։ Օգոստոսի 24-ին լրագորղների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ նման հանդիպումներ մշտապես տեղի են ունենում։
«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակցիներ են ու նման հանդիպումները մշտապես տեղի են ունենում եւ ոչ միայն երկկողմանի ձեւաչափով, այլեւ այլ հարթակներում՝ ինչպես ԵՏՄ-ն կամ ՀՊԱԿ-ն»,- հստակեցրեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը նշեց, որ նման հանդիպումներն իսկապես կարեւոր են, քանի որ դրանցում ռազմավարական բնույթի հարցեր են քննարկվում ու լուծվում։
Նրա կարծիքով՝ այս բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ ԵՏՄ-ի համագործակցության հարցը։


























