Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 24-ին՝ ժամը 19.20-ին, բաժին է ներկայացել 32-ամյա Արմեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 1-ին մասի մեղադրանքով:


























