Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին, այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում «Արարատ Գոլֆ» ակումբի դիմաց բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 35 LQ 293 համարանիշի եւ Ford Ranger մակնիշի 447 OR 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ Ford-ը պատկանում է «Սանիթեք» ընկերությանը։