ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ արցախյան հարցի շուրջ հայտարարության մեջ արտասովոր ոչինչ չկա։ Օգոստոսի 25-ին նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին խորհրդական, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Փորձագետը նշեց, որ Հոգլանդի հայտարարությունները հնչել են Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների՝ Սոչիում հանդիպման ֆոնին։
«Բացառված չէ, որ Հոգլանդի վերջին հայտարարութունը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա պարզապես հիշեցում է։ Համենայն դեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները փորձում են հայտարարել այն մասին, որ տվյալ թեման քննարկելիս հաշվի առնեն նաեւ իրենց կարծիքը»,- հստակեցրեց Իսագուլյանը։
Դրանով հանդերձ՝ մեկնաբանելով Հոգլանդի հայտարարությունը, Իսագուլյանն ընդգծեց, որ հայկական կողմը մտադիր չէ Լենռային Ղարաբաղի հարցում զիջումներ անել, որոնք չեն նպաստի հայ ժողովրդի շահերին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։




























