Կնոջն ու խորթ որդուն ծեծելու մեջ մեղադրվող մասիսցի տղամարդը տուգանվեց 70 հազար դրամով:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությամբ պարզվել է, որ Մահարն ապրիլի 26-ին պատառաքաղով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը, ապա ծեծել է խորթ որդին եւ հրել, գցել բազմոցին:

Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով: Դատարանը մեղավոր է ճանաչել Մահարին եւ տուգանել 70 հազար դրամով: