Թեխասի նահանգում ԱՄՆ ՌԾՈւ-ի 2 բազաներ անձնակազմին եւ տեխնիկան տարհանում են՝ կապված մոտեցող «Հարվի» փոթորկի հետ, հայտնում է Defense News պորտալը:
Արդեն դուրս են բերվել 100 վարժանքային օդանավերից 50 T-45, որոնք տեղակայված էին Քինգսվիլի բազայում: Օժանդակ անձնակազմը կարգադրություն է ստացել բազայի տարածքը կազմակերպված լքելու մասին:
Կորպուս Քրիսթիի բազայի ղեկավարությունը կարգադրել է Դալաս տարհանել մոտ 10 հազար զինծառայողների, կադետների եւ նրանց ընտանիքների անդամներին: Դուրս է բերվում նաեւ թռչելու պիտանի տեխնիկան:
Ավելի վաղ նահանգի 7 առափնյա շրջանների իշխանությունները հայտարարել են տասնյակ հազարավոր բնակիչների պարտադիր տարհանման մասին՝ կապված մոտեցող «Հարվի» փոթորկի հետ:


























