Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, որը գերատեսչությունը ղեկավարում է 2016 թվականի վերջից, «Պուտինի ֆավորիտի է հասունացել», փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով 3 պաշտոնյաների, որոնք նախագահի տեսակետին ծանոթ են:
Նրանք նշել են, որ խոշոր միջազգային համաժողովներում Պուտինի կողքին նկատվող նախարարը քաղաքական ավելի մեծ կշիռ ունի, քան նրա նախորդները:
Որպես հաստատում գործակալությունը նշել է, որ հատկապես Օրեշկինն է հրապարակել Համբուրգում G20-ի շրջանակում Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպման մանրամասները
Եվ որ հատկապես տնտեսական զարգացման նախարարն է հուլիսի վերջին փոխարինել ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին որպես Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկում եւ Ներդրումների երաշխիքների բազամակողմ գործակալությունում Ռուսատանի կառավարիչ:
Դրանից բացի, գործակալությունն ընդգծել է, որ Օրեշկինը Տնտեսական զարգացման նախարարության աշխատանքի բարելավման համար ոչ պաշտոնական խումբ է ստեղծել, որի մեջ են մտել Եկատերինա Վլասովան Citigroup-ից, Զոյա Վիկտորովան PricewaterhouseCoopers-ից, ինչպես նաեւ Յուլիա Ուրոժաեւան McKinsey-ից: Նրանք նոր են եկել նախարարություն եւ նախարարին ուղիղ հասանելիություն ունեն, հայտնել են գործակալության 2 զրուցակիցները:
Ինքը Օրեշկինը հրաժարվել է Bloomberg-ի համար մեկնաբանություններ կատարել:



























