Բրյուսելի կենտրոնում անհայտ անձը փորձել է հրկիզել ոստիկանական տեղամասը՝ հրկիզվող խառնուրդով շիշ նետելով շենքի մուտքի դռան վրա, հայտնում է RTBF-ն:
Չարագործին ձերբակալել չի հաջողվել, նա փախուստի է դիմել մոտոցիկլետով: Ոստիկաններից ոչ մեկը չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Էմիլ Ժաքմանի պուրակից մոտ 1 կմ հեռավորությամբ, որտեղ մի քանի ժամ առաջ 30-ամյա սոմալեցին մաչետեով հարձակվել էր զինվորական պարեկի վրա:



























