ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ վրաերթի ենթարկելով 7 մարդու, հայտնում է Associated Press-ը:

Պատահարը տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արեւելքում՝ Մաունթին Թոփ բնակավայրում: Վարորդն ընթացել է հանդիպակաց ուղեմասով, որից հետո մարդկանց բազմության մեջ է մխրճվել: 7  մարդ է տուժել, նրանցից 5-ը երեխաներ են:

Տուժածները հոսպիտալացվել են: Վարորդը ձերբակալվել է: Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները: