ԱՄՆ ռազմաօդային ուժերի Black Hawk ուղղաթիռը կործանվել է Եմենի առափնյա շրջանում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողներից մեկին որոնում են։ Ուղղաթիռում գտնված եւս հինգ անձինք փրկվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Եմենի հարավային ափից 32 կմ հեռավորությամբ։ Կենտրոնական հրամանատարությունը հետաքննում է կատարվածը։