ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ահաբեկչությանը հակազդելու հարցերով խորհրդական Սեբաստյան Գորկան հրաժարական է տվել, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ Գորկան Թրամփի ամենաթունդ կողմնակիցներից մեկն էր։ Նա հաճախ է լրատվամիջոցներում ելույթ ունեցել՝ հրապարակայնորեն պաշտպանելով նախագահի քաղաքականությունը։

Հուլիսին Գորկան MSNBC եւ CNN հեռուստաալիքներին տված հարցազրույցների ժամանակ իր ագրեսիվ վարքը բացատրել է նրանով, որ ցանկանում է Թրամփին կեղծ տեղեկություններից պաշտպանող «փիթբուլ» դառնալ։

Հեռուստաալիքը նշում է, որ Գորկայի հրաժարականը Սպիտակ տանը Թրամփի մտերիմ մարդկանց պաշտոնաթողության շարքից է։