Հայաստանում 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սեւանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Բնապահպանության նախարարությունը՝ ծրագրի մեջ ներառելով այս օրվա հետ կապված Սեւանա լճի պահպանության միջոցառումներ, որոնց թվում է Սեւանի առափնյա տարածքների մաքրումը: Այս միջացառումներին մասնակցում են բնապահպանական եւ սկաուտական ջոկատներ: Միջոցառումներն անցկացվում են «Սեւան» ազգային պարկի աշխատակիցների վերահսկողությամբ:

Սեւանը բարձրլեռնային լիճ է, Կովկասում խոշորագույնը: Սեւանը տեղադրված է 1900 մետր բարձրությամբ, մակերեսը 1240 քառակուսի կմ է, լճի խորությունը հասնում է 83 մետրի: Լիճ է թափվում 28 գետ, իսկ Սեւանից է սկիզբ առնում միայն Հրազդան գետը (Արաքսի վտակը): Լիճը տեկտոնական ջրամբարի բնույթ ունի: Գոգահովիտը տեկտոնական ծագում ունի, իսկ ջրամբարն առաջացել է համեմատաբար վերջերս՝ հոլոցենային լավաների արտահոսման հետեւանքով: Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով. հյուսիս-արեւմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արեւելքից՝ Սեւանի եւ Արեգունիի, արեւմուտքից եւ հարավից՝ Գեղամա եւ Վարդենիսի լեռնաշղթաներով: