Ուկրաինացի սահմանապահները ստորջրյա սպիրտախողովակ են հայտնաբերել, որ Մոլդովայից անցկացվել է Կուչուրգանի ջրամբարի հատակով: Այս մասին նշված է երկրի Պետական սահմանապահ ծառայության կայքում:
Նշվում է, որ խողովակը տեղադրվել է Դնեստրովսկ-Լիմանս ուղղությամբ: Տրամագիծը 32 մմ է: Դրա օգնությամբ չարագործները մտադիր էին Մոլդովայից Ուկրաինա ապօրինի սպիրտ մատակարարել: Իրավապահ մարմինները պարզել են, որ խողովակատարը վերջերս է տեղադրվել, սակայն դեռեւս չի օգտագործվել, դրանից սպիրտի հոտ չէր գալիս:
Խողովակը մոլդովական կողմում հուսալի էր ամրացված, այդ պատճառով ուկրաինացի սահմանապահներն ապամոնտաժել են միայն խողովակի մի մասը: Հեռացված խողովակի երկարությունը 540 մետր էր: Քննություն է կատարվում, փոխանցում է Lenta-ն:



























