ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հատուկջոկատայինները գնդակահարել են կնոջը, որը բարիկադավորվել էր սեփական բնակարանում եւ սպառնում էր ինքնասպան լինել։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Նշվում է, որ SWAT ջոկատն ուղարկվել է կնոջ բնակարան, որտեղ հտուկջոկատայիններին հաջողվել է որոշակի շփում հաստատել նրա հետ։ Կինը հայտնել է, որ պատրաստվում է ինքնասպան լինել։ Հանկարծ կինը դադարել է կապի դուրս գալ հատուկջոկատայինների հետ, եւ ջոկատը հրաման է ստացել մտնել բնակարան, որտեղ նրանք հայտնաբերել են ատրճանակով զինված կնոջը եւ տեղում գնդակահարել, հաղորդում է Lenta-ն։