Գազայի մի քանի հարյուր բնակիչներ վերջին 30 տարում ռաջին անգամ կարողացել են կինոթատրոնում ֆիլմ դիտել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։

Հաղորդվում է, որ Գազայի «Սամեր» կինոթատրոնն օգոստոսի 26-ի երեկոյան միայն մի գիշերով իր դռներն է բացել այցելուների առջեւ։ Կինոթատրոն է այցելել մոտ 300 կին ու տղամարդ։ Ցուցադրվել է լիամետրաժ «10 տարի» ֆիլմը, որը պատմում է իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների մասին։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գազայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

«Սամեր» կինոթատրոնը կառուցվել է 1944 թվականին, իսկ 1960-ականներին այն փակել են։ Գազայի հատվածի մնացած բոլոր կինոթատրոնները փակվել են 1980-ականների վերջին, «առաջին ինտիֆադի» ժմանակ։

Ցուցադրության կազմակերպիչ Գհադա Սալմին պատնել է, որ այդ միջոցառումը «Գազայում կինոյի վերածննդի» ջանքերի խորհրդանիշն է։