Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +29+31,

Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+28,

Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+29,

Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,

Արարատում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,

Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +16+21, ցերեկը` +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +24+29,

Արցախում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +29+32: