Ներքին Սաքսոնիայից նախկին սանիտարին, որն ավելի վաղ դատապարտվել էր հիվանդների սպանության գործով, մեղադրում են եւս 84 մարդու սպանության մեջ։ «Գերմանական ալիք»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են քննիչները։

2008 եւ 2015 թվականներին դատական գործընթացների արդյունքում սանիտարին մեղադրել են կրկնակի սպանության, երեք մարդու սպանության փորձի եւ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ հասցնելու մեջ։ Դատարանը նրան ցմահ բանտարկության է դատապարտել։

Ավելի վաղ սանիտարը խոստովանել է, որ փորձել է 90 մարդու առողջությանը ծանր վնաս հասցնել, որպեսզի հետո նրանց վերակենդանացնի։