Մեքսիկայի կառավարությունը ԱՄՆ-ին համերաշխություն է հայտնել՝ կապված «Հարվի» փոթորկի հետեւանքների հետ եւ իր օգնությունն առաջարկել՝ դրա հետեւանքները չեզոքացնելու համար, հաղորդում է Dallas News-ը։
Մեքսիկան օգնություն է առաջարկել տուժած Թեխաս նահանգին աղետի դեմ պայքարում, քանի որ «լավ հարեւանները դա միշտ անում են դժվարին ժամանակներում»։
Կիրակի՝ օգոստոսի 27-ին, Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը եւ Թեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հեռախոսով քննարկել են աղետը։
Օսթինում Մեքսիկայի գլխավոր հյուպապտոս Կարլոս Գոնսալես Գուտյերեսն ասել է, որ կապի մեջ է նահանգապետի աշխատակազմի հետ՝ իմանալու համար, թե ինչպես Մեքսիկան կարող է օգնել ԱՄՆ-ին։




























