ՌԼԴԿ խմբակցությունից դումայի պատգամավոր, պետդումայի նախագահի տեղակալ Բորիս Չերնիշովը առաջարկել է Մոսկվայում անցկացնել «Չճանաչված հանրապետությունների հասարակական կազմակերպությունների համագումար» գումարել։
««Ժողովրդական դիվանագիտության» գաղափարն ինձ մոտ ծնվեց Հայաստանում լինելուս ժամանակ։ Մենք քննարկեցինք խնդիրները, որոնց հետ բախվում են Արցախի բնակիչները։ Այդ մարդկանց, ինչպես նաեւ այլ չճանաչված հանրապետությունների բնակիչների իրավունքները ոտնահարված են, նրանք, օրինակ, չեն կարող օգտագործել սոցիալական երաշխիքները։ Նրանք ստիպված են հանդուրժել պաշտոնյաների ստորացումները՝ ընտրություններին մասնակցելու, իրենց վճարումները կամ ռուսական անձնագրի ստանալու իրավունքի ձգտելով»,- ասել է Չերնիշովը։
Նրա խոսքով՝ համագումարը կարող է պաշտպանել չճանաչված հանրապետություններում ապրող Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։

























