ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել ամերիկյան Լուիզիանա նահանգում՝ կապված վերահաս «Հարվի» փոթորկի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, նահանգը կարող է դաշնային իշխանությունների օգնությունն ստանալու հույս ունենալ փոթորկի հետեւանքները վերացնելիս:

Ավելի վաղ Թրամփը տարերային աղետի ռեժիմ էր հայտարարել Թեխասում: Այս նահագն առաջինն է, որի տարածքով «Հարվի» փոթորիկն անցել է: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 5 մարդ, փոխանցում է Gazeta-ն: