Օգոստոսի 27-ին, ժամը 15.40-ին, տրոլեյբուսը Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստսի 27-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 16.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի թիվ 17/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քոչինյան փողոցի թիվ 3/13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: