Հայկարամ Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։

ՀՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, ԱԻ նախարարի տեղակալ է նշանակվել Արա Նազարյանը, ով իր հերթին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: