Փարիզի կենտրոնում անհայտ անձինք գողություն են կատարել մասնավոր գինու մառանում՝ այնտեղից տանելով տեսակավոր գինու ավելի քանի 300 շիշ: France Bleu ռադիոկայանը հայտնում է, որ նախնական վնասը գնահատվում է գրեթե 250 հազար եվրո:
Քննության վարկածով՝ մի քանի չարագործներ երկուշաբթի գիշերը քաղաքի տակով անցնող կատակոմբներով են մառան թափանցել, որը տեղադրված է Լյուքսեմբուրգու այգուց ոչ հեռու: Այնտեղ հայտնվելու համար նրանք ստիպված են եղել քանդել ստորգետնյա թունելի պատը:




























