ՀՀ բնապահպանության նախարարության    բնության  հատուկ   պահպանվող   տարածքներում շարունակվում են իրականացվել խիստ հսկողություն եւ հակահրդեհային միջոցառումներ:               

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 29-ին «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք.

Ժամը 16:00-ի սահմաններում  «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արեւիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր տարածք:

Ժամը 20:00-ի սահմաններում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 500մ2 չոր խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հրդեհները մարվել են:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված  հսկողության տակ, ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ: