Ուկրաինան հաջողակ երկիր կդառնա եւ կանդամակցի Եվրամիությանը: Այս մասին Լվովի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Մեր համատեղ ջանքերը կհանգեցնեն նրան, որ Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ, եւ դա տեղի կունենա այն պատճառով, որ մենք դրան հավատում ենք: Երկրում եւ նրա սահմաններից դուրս որոշ քաղաքական գործիչներ նույնպես հավատում են, որ մենք ե՛ւ ԵՄ-ին անդամակցելու հեռանկար ունենք, ե՛ւ ՆԱՏՕ-ին անդամակցելու: Մենք այդ խոչընդոտները կհաղթահարենք, մենք երկիրը կփոխենք: Ուկրաինան կհամապատասխանի այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են անդամակցության հայտ ներկայացնելու համար»,- ընդգծել է Պորոշենկոն, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան:




























