Արքայադուստր Դիանայի երկրպագուները վաղ առավոտից սկսել են հավաքվել Լոնդոնի Քենսինգթոնյան պալատի մոտ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը: 20 տարի առաջ՝ 1997 թվականի օգոստոսի 31-ին, Դիանան զոհվեց Փարիզում տեղի ունեցած պատահարի հետեւանքով:

Երկրպագուները լոնդոնյան նստավայրի մոտ ծաղիկներ ու լուսանկարներ են բերում, մոմեր են վառում:

«Մենք սա անում ենք 20 տարի շարունակ: Ես հետեւում էի նրան, երբ նա դեռ ողջ էր, իմ տունը նախկինի պես նրա պատվին խոնարհումի վայր է»,- պատմել է 41-ամյա Նիկի Սարիջը:

Սարիջի խոսքով՝ Դիանան արքայադուստր էր, բայց «շատ նորմալ եւ հոգատար» մարդ էր: