Ստոքհոլմի կենտրոնական Մեդբորգարպլատսեն հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանը պարանոցի շրջանում դանակի հարված է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շվեդական SVT հեռուստաալիքը:
«Ոստիկանությունը հաղորդել է իրավապահի վիրավորվելու եւ ոստիկանությանը հայտնի տղամարդու ձերբակալության մասին»,- դեպքի վայրից հաղորդել է SVT-ի թղթակից Հիլդա Համիդի-Նիան:
Ձերբակալված տղամարդը դեռեւս անհայտ պատճառով հարձակվել է պարեկող ոստիկանի վրա: Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել, նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




























