Վրաստանի սեւծովյան ափերին առաջիկա օրերին 5 բալանոց փոթորիկ է սպասվում: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հաղորդել են ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունում:
«Հաղորդումը ստանալուն պես համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել: Բոլոր ափերին կարմիր դրոշներ են բարձրացվել, ինչը նշանակում է, որ լողալն արգելվում է»,- ասել է գործակալության աղբյուրը:
Փրկարարները հանգստացողներին մի քանի լեզուներով զգուշացնում են մոտեցող վտանգի մասին եւ լողափին գտնվող մարդկանց խնդրում ջուրը չմտնել:
Ծովում հնարավոր կլինի լողալ, երբ լողափերին ճերմակ դրոշներ բարձրացվեն:




























