WikiLeaks կայքը հինգշաբթի հրապարակել է ԿՀՎ-ի կիբերլրտեսության ծրագրերի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հերթական չափաքանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Angelfire նախագծի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներառում է 5 ծրագրերի նկարագրություն, որոնք վերբեռնման եւ Windows օպերացիոն համակարգով վարակված համակարգիչների համար հավելվածների աշխատանքի իրականացման համակարգ են ստեղծում:
Առաջին Solartime ծրագիրը փոփոխություններ կկատարի համակարգչում Wolfcreek ծրագրային հավելվածի տեղադրման համար վերբեռնման հատվածում: Wolfcreek-ն իր հերթին թույլ է տալիս վերբեռնել ԿՀՎ-ի հետեւելու լրացուցիչ ծրագրեր: Համակարգի մեջ է մտնում Keystone ծրագիրը, որն իրականացնում է համակարգիչների մեջ վնասաբեր հավելվածների գործարկումը: Դրանից բացի, համակարգը թաքնված ֆայլերի BadMFS գրադարան ունի հաքերների օգտագործած դրայվերների եւ ծրագրային հավելվածների պահպանման համար:
Հետեւելու ծրագրերը տեղադրված են ֆայլային համակարգում, այս պատճառով դրանց աշխատանքի հետքերը գործնականում չեն երեւում: Մշակվել է նաեւ համակարգիչներում երկրորդ վնասաբեր Windows Transitory File ծրագրերի ներդրման համակարգի տարբերակը, որի առանձնահատկությունն այն է, որ ծրագրերը բեռնվում են միջանկյալ ֆայլերի ձեւով կոնկրետ խնդիր լուծելու համար՝ բեռնման, ֆայլերի ավելացման, ֆայլեր ջնջելու եւ այլն:




























