Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայից պաշտպանության հուսալի երաշխիք չի դառնա: Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ կարելի է բազմաթիվ օրինակների հանդիպել, երբ միջազգայնորեն ճանաչված պետությունները միմյանց դեմ լայնածավալ ռազմական կոնֆլիկտ են սկսում:

«Օրինակ՝ թուրքական ներխուժումը Սիրիա, իրաքյան ներխուժումը Քուվեյթ, Եմենի վրա հարձակումը եւ այլն: Այսինքն՝ Արցախի դեպքում առասպելների մակարդակով քաղաքագիտության մասին է»,- պարզաբանեց փորձագետը:

Նա, միաժամանակ, նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանն ինքը ճանաչի Արցախի անկախությունը, դա Բաքվին չի խանգարի որոշ ժամանակ անց ռազմական գործողությունները վերսկսելու առիթ ստեղծել: