Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կառուցված ավազե ամրոցը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ամրոցի բարձրությունը 16.68 մետր է (մոտավորապես հինգ հարկանի շենքի բարձրությամբ), իսկ այն կառուցելու համար 3.5 տոննա ավազ է օգտագործվել:
Ավելի վաղ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Ջեք Բրոքբենքը հայտարարել էր, որ ամրոցն աշխարհում ամենաբարձրն է ճանաչվել: Նախորդ ռեկորդակրի բարձրությունը 14.54 մետր էր:
Ամրոցը Դույսբուրգում կմնա մինչեւ սեպտեմբերի 24-ը:




























